Մատչելիության հղումներ

Իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել Լեւոն Տեր-֊Պետրոսյանին


Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Այսօր իրավապահները, որոնք հետաքննություն են անցկացնում, բավարար ապացույցներ ունեն Լեւոն Տեր-֊Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար»,֊ - ասել է նախարարը:

«Քննությունը ցույց կտա, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են ներկայացվելու նրան: Քաղաքական դաշտից նա անցել է քրեական դաշտ»,֊ - կարծիք է հայտնել նախարարը:

Գեւորգ Դանիելյանը պաշտպանել է արտակարգ դրություն հայտարարելու որոշումը: «Բռնության, հրկիզման, ավտոմեքենաների ոչնչացման եւ անկարգությունների դեպքերը չեն կարող որակվել որպես քաղաքական գործողություններ: Ցուցարարների ձեռքին հսկայական քանակությամբ զենք եւ զինամթերք է կուտակված եղել»,֊ - նշել է նախարարը:

Գեւորգ Դանիելյանը ասել է, որ արտակարգ դրությունը կարող է վաղաժամկետ վերացվել կամ երկարաձգվել՝ կախված հետաքննության տվյալներից, թե արդյոք անօրինական զենքերը մնո՞ւմ են ընդդիմության կողմնակիցների ձեռքին, թե՞ ոչ:

Նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե արտակարգ դրությունը ո'չ վաղաժամկետ վերացվելու է, ո'չ էլ երկարաձգվելու:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Գեւորգ Դանիելյանը հաստատեց, որ նման պնդումներ է արել «Ֆրանսպրես»-ի թղթակցի հետ զրույցում` հատուկ շեշտելով, որ այդ պնդումներն արել է որպես իրավաբան, այլ ոչ թե որպես արդարադատության նախարար:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG